We have 1 guest online Home

  Արվեստագետի խոսք

Իմ արվեստն իմ անհամաձայնությունն է մերօրյա աշխարհակառույցի հետ և այն բացահայտելու ու փոխելու փորձ:
Երբ ես բացահայտեցի, որ գեղեցիկը չի կարող փրկել աշխարհն այլևս, սկսեցի մտածել նոր էսթետիկայի և արվեստագետի նոր դերի ու դիրքի մասին, որը գալիս է ժամանակակից արվեստի հոսանքների հետ:
Կոնցեպտուալ արվեստն ինձ հնարավորություն է տալիս ավելի բարձր խոսել և հայտարարել իմ գաղափարների և դիրքի մասին, որը գալիս է իմ կենսափորձից: Կոնցեպտուալ արվեստում ես հետևում եմ «Ռազմական գեղարվեստ» ուղղությանը, որը Հայաստանում հիմնել է Ալեքսանդր Մելքոնյանը, և իմ առաջին քայլերն այս դաշտում արել եմ իր օգնությամբ:
«Ռազմական գեղարվեստը» ճանաչում է իրականությունը և վերլուծում այն, պատերազմելու գիտության տեսանկյունից, որը հենց մարդկության պատմությունն է: Պատերազմը կյանքի մի մասն է, որտեղ ավանդույթները ձևավորվել են էքստրեմալ իրավիճակներում` կյանքի և մահվան սահմանագծում: Այստեղ գոյության փիլիսոփայությունը համարվում է գլխավոր մտածելակերպը աշխարհը ռազմական մշակույթի և «գեղագիտության»  միջոցով ընկալելու համար: Ուսումնասիրելով պատերազմը որպես բոլոր տեսակի անհամաձայնությունների և գերիշխելու մղման սարսափելի արդյունք, արվեստագետը պետք է գտնի այս ողբեգությունից խուսափելու ուղիներ և առաջարկի դրանք քաղաքագետներին: Մարդու «հին ուտոպիաները» ձախողվեցին` մշակութային, կրոնական, քաղաքական: Մենք դեռ չենք փորձել «հոգևոր ուտոպիան»...

Ամենամեծ մշակույթը աշխարհում համարում եմ մարդ արարածին` իր «աստվածակերպության» գաղափարով, իր երազող հոգով և ներքին հուզական աշխարհով: Իմ արվեստում ես ուզում եմ գտնել թե ո՞րն է մարդու Նոր ուտոպիան, որտեղ կգերիշխի միայն Սերը և Ստեղծագործ Ոգին:

 

Մ. Տոնոյան

 
Բաժանորդագրել
Գործընկերներ
Ակնառու հղումներ.

Ռեզ Արտիս
«Արվեստագետների կացարանների» համաշխարհային ցանց:

ՄԻՏՔ
«ՄԻՏՔ» վերլուծական կենտրոն

CLO արվեստր կենտրոն
Կերպարվեստի արվեստանոց